Գութանը Հաց Եմ Բերում

 

Այս երգը Կոմիտասը լսած է գիւղերէն մէկը այցելած ժամանակ: Հոն լսած է աղջիկի մը ձայնը եւ ծառերուն ետեւը պահուըտած, նօթագրած է այդ երգին բառերը: Թէեւ երգը սիրային է, ցոյց կու տայ հին գիւղական հողը հերկելու սովորութիւնը:

Գութանը հողը հերկելու գործիքն է:

 

 

Երգի բառեր՝

 

Գութանը հաց եմ բեռում
Երեսը բաց եմ բերում
Տես քեզ որքան եմ սիրում
Ձուկը տապկած եմ բերում:

Էսօր գութանը մերն ա
Մաճ բռնողը իմ հէրն ա
Եզնարած շէկլիկ տղէն
Աշխարհ գիտէ իմ տէրն ա:

Վեր կացած հավախոսին
Գութանն ա վարում փոսին
Փառք արևը երկնքում
Շողն ա դիպել ակոսին:

Հավքեր թևանի արէք
Եարիս հովանի արէք
Թող բարակ քամին փչի
Հետն էլ դուք նանի արէք:

Բացատրութիւն՝

 

Հողը հերկողներուն քով կ՝երթամ
Իրենց հաց կը տանիմ.
Գիտցիր քեզի այդքան կը սիրեմ
Որ նոյնիսկ տապկուած ձուկ կը բերեմ:

Այսօր գութանը մեր քովն է,
Գութանը վարողը իմ հայրս է,
Եզները արածող դեղին մազերով տղան՝
Ամէն մարդ գիտէ որ ինքը իմ տէրս է (սիրածս):

Աքլորականչին արթնցած,
Գութանը կը վարէ մինչեւ փոսը:
Երնքի փայլուն արեւին շողերը,
Կը հասնին մինչեւ գութանին բացած փոսերուն:

Թռչուններ ձեր թեւերով
Շուք տուէք իմ սիրածիս,
Թող թեթեւ հովը փչէ
Որպէսզի եարս հանգստանայ: